«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճի, կակաոյի, կաթի, շաքարավազի գնումներն անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Ճիշտ է, այդ ամենի վրա ահռելի գումարներ չեն ծախսվում, մի անգամ՝ 40 հագար, մի անգամ՝25 հազար, մեկ այլ անգամ՝49 հազար դրամ և այսպես շարունակ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով այդ գնումները կատարում են ոչ թե սովորական, այլ թանկ, բրենդային խանութներից, ինչպես, օրինակ, «Կոֆեթրեյդ» ՍՊԸ-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։