տուն Մամուլ «Ժողովուրդ». Զ. Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու Հ. Աբրահամյանի նախաձեռնությունը լուրջ...

«Ժողովուրդ». Զ. Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու Հ. Աբրահամյանի նախաձեռնությունը լուրջ խնդիրներ կհարուցի

111
0

ժողովուրդժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ հարուցել։ Բանն այն է, որ Աժ ղեկավարությունը մտադիր է առաջիկայում ցրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ու ձևավորել նորը, այս անգամ հայտնի «Դոնթի» բանաձևով։  Սակայն եթե որոշվի կիրառել «Դոնթի» բանաձևը, ապա այդ սկզբունքով պետք է ձևավորվեն նաև խորհրդարանի մյուս միջազգային պատվիրակությունները։ Իսկ այդ դեպքում արդեն կստացվի, որ բոլոր պատվիրակություններում կգերակշռեն ՀՀԿ-ականները՝ մոտ 90 տոկոս, ԲՀԿ-ն կունենա 8 տոկոս, ՀԱԿ–ը՝2 տոկոս ներգրավվածություն։ Իսկ ահա խորհրդարանական մյուս ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ժառանգություն»–ն ու ՕԵԿ-ը, այդ բանաձևի համաձայն, չեն ներգրավվի պատվիրակություններում ու կմնան ՀՀԿ-ի բարեհաճության հույսին, եթե ՀՀԿ-ն իր տեղերից մեկը զիջի, այդ դեպքում նոր նրանք տեղ կունենան։»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here