Գրող- հրապարակախոս, ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչ Զորի Բալայանը վերջին օրերին զբաղված է նոր վարչապետի թեկնածուի լոբբիստական հարցերով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իշխանական վերնախավի ամենատարբեր ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկում է հասարակական դժգոհությունը մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատել ու նրա փոխարեն նշանակել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ըստ նրա՝ Օհանյանը պարկեշտ ու ազնիվ մարդ է եւ կարող է շատ լավ վարչապետ լինել: Ասել է թե՝ ղարաբաղյան կլանը եւս մեկ ղարաբաղցու է փորձում «փաթաթել» մեր «վզին»: Սակայն Զորի Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում ինքը նման «քարոզով» զբաղված չէ: «Ես չեմ հասկանում, դուք երեխա ե՞ք, որ նման հարց եք ինձ ուղղում, ես ժուռնալիստ եմ եղել: Ես նման բաներով չեմ զբաղվում: Ինչո՞ւ դուք ինձ չեք հարցնում իմ վերջին երեք հոդվածի մասին»,-հարցադրեց հրապարակախոսը եւ եզրափակեց զրուցակիցը:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը