Արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանն օդանավակայանի սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, սակայն ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նրան եւ որոշ ժամանակ անց ազատ արձակել: Երեկ Ս. Առուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ վրդովված հայտարարեց, որ այդ լուրերը հերյուրանքներ են, ու ինքը չի հասկանում, թե ովքեր են տարածում տեղեկությունները. «Ինձ հետ նման բան չի կարող լինել, ինձ համար անհասկանալի է, թե ով է նման բաներ ասում, ու հիմա դա ինձ չի էլ հետաքրքրում»: Հարցին, թե ինքը զենք էլ չունի, պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, արդեն չեմ հասկանում՝ ինչ են ասում եւ ինչ են ուզում ասել»: Հավելենք, որ մինչեւ այժմ պաշտոնապես որեւէ գերատեսչություն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում