տուն Լուրեր «Ժողովուրդ». «Երեւան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը

«Ժողովուրդ». «Երեւան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը

64
0

Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ «Երեւան ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը 7.49 դրամով: Նրանք արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող ժամանակավոր հանձնաժողով՝ 1 խմ-ի դիմաց ներկայիս 170 դրամը 177 դարձնելու համար: «Երեւան ջուր»-ի այս քայլն ուշագրավ է մեկ այլ առումով. նախորդ տարի, երբ միանգամից կտրուկ բարձրացրին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, «Երեւան ջուր»-ը, ընդհակառակը, առաջարկեց 3.8 դրամով նվազեցնել սակագինը: Այն ժամանակ այս ընկերությունը համատարած դժգոհության համատեքստում փորձեց առանձնանալ գնային ինչ-որ իջեցումներով՝ չնայած ակնհայտ էր, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կազդի նաեւ իրենց վրա: Հիմա «Երեւան ջուր»-ը եւս որոշել է թանկացնել ջրի սակագինը: Թե ինչ հետեւանք կունենա դա, մնում է ենթադրել. արդեն իսկ ակնհայտ է՝ այն իր հերթին կբերի մի շարք ապրանքատեսակների թանկացման: Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը