տուն Լուրեր «Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը ատկատի «բյուրեղյա» մեխանիզմներ է մշակել

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը ատկատի «բյուրեղյա» մեխանիզմներ է մշակել

85
0

Ժողովուրդ

Երեւանի քաղաքապետարանը ատկատի «բյուրեղյա» մեխանիզմներ է մշակել. նրանք այնպիսի ծախսեր են անում, որոնք, մեղմ ասած, հնարավոր չէ վերահսկել: Օրինակ՝ 2013թ. բյուջեից քաղաքում դրոշների տեղադրման համար ծախսվել է 83.5 մլն դրամ, իսկ միայն օտարերկրյա  նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդարման ծառայությունների համար՝ 14 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ դրոշակազարդման վրա ծախսվել է գրեթե նույնքան գումար, որքան քաղաքում վերելակների վերանորոգման համար. այս նպատակով նախատեսված 87.5 մլն դրամի փոխարեն ծախսվել է 38.5 մլն:  Հիշեցնենք, որ 2012թ. էլ քաղաքապետարանը կրկին նույն նպատակով հսկայական գումարներ էր վատնել: Այն ժամանակ, ըստ փաստաթղթերի, քաղաքում դրոշների տեղադրման համար նախատեսվել էր 93 միլիոն 119 հազար դրամ, փաստացի ծախսվել՝ 85 մլն 674 հազար դրամ: Ահա թե ինչպիսին է ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի՝ ավելի լավ ատկատ անելու Երեւանը՝ փաստաթղթերում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը