տուն Լուրեր «Ժողովուրդ».Երբ փողոցը տեղափոխվում է քաղաքական դաշտ

«Ժողովուրդ».Երբ փողոցը տեղափոխվում է քաղաքական դաշտ

70
0

Ժողովուրդ12

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կոշտ պատասխան տվեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հետ ունեցած բանավոր համաձայնության հիման վրա՝ հընթացս փորձելով փրկել ԱԺ-ի վաղուց կորած հեղինակությունը: Հիշեցնենք՝ նախարար Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում 4 ուժերի նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ, կարճ ասել էր՝ «ղալաթ են անում»: Ա. Ռուստամյանն էլ երեկ հայտարարեց. «Նման պահվածքով արդարադատության նախարարը վիրավորում է ողջ ԱԺ-ին: Հետո փորձել է բացատրել, թե արաբերեն «ղալաթ» նշանակում է սխալ: Փաստորեն,  ոչ թե զղջում է իր ասածի համար, այլ մի բան էլ բացատրում է: Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա’խ, թող չնեղանա»: Ավելի ուշ Արմեն Ռուստամյանը բացատրեց, որ այդ բառը տաջիկերենից թարգմանաբար նշանակում է ճաք տված: Հավելենք, որ թուրքերենից այն թարգմանվում է «խելքից պակաս»: Իսկ Մալխասյանի բառարանում…

Նշենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության շատ պատգամավորներ «շիրա էին տալիս», որ եթե նախարարը Ռուստամյանին տեսնելիս տղամարդավարի պատասխան չտա վաղը ԱԺ-ում, ապա առնվազն դժվար կլինի այդ պիտակից ազատվել:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը