տուն Մամուլ «Ժողովուրդ». Ես վերադառնալու եմ. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան

«Ժողովուրդ». Ես վերադառնալու եմ. ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյան

183
0

joxovurdԵրեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին ազատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Նախօրեին անհետացած Դանիելյանը երեկ վերջապես պատասխանեց «Ժողովուրդ»–ի հարցերին՝ հայտարարելով, որ իր ազատման դիմում գրելու որոշումը համատեղ է կայացվել. «Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, և ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ։ Ես նաև իմ համոզմունքներն ունեմ»։

Մեր հարցին, թե արդյոք անհնար է աշխատել նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ինչի համար էլ ազատման դիմում է գրել, Դանիելյանը պատասխանեց. «Չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել, մարդն ունի իր տեսակետը պնդելու իրավունք, ես այսօր ունեմ իմ իրավունքն արտահայտելու հնարավորություն»։ Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, Ա. Դանիելյանը կարճ ասեց. «Ես վերադառնալու եմ»–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here