«Աժ-ում գլխավոր դատախազի ընտրությունից հետո հաշվիչ հանձնաժողովին հաջողվել է մոտ 20 «դեմ» քվեաթերթիկ «վերածել» «կողմի». «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝գործին խառնվել է նաև ԱԺ նախագահը։ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»– ի հետ զրույցում ասաց. «Փաստորեն, ես միակն եմ եղել այնտեղ, որի խմբակցությունը դեմ է եղել Կոստանյանի թեկնածությանը, և հիմա, երբ վերլուծում եմ, չեմ բացառում, որ 6 հոգով կարողացել են ինչ-որ ձևով «դեմ» քվեաթերթիկները սկզբում թաքցնել, հետո մտցնել «կողմերի» մեջ»։
Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են նաև, որ հաշվարկի կեսից մասնակից է եղել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը շատ անհանգիստ է եղել արդյունքների համար ու ամեն կերպ փորձել բացառիկ հաղթանակ շնորհել Գևորգ Կոստանյանին։ Սակայն ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե Հ. Աբրահամյանը ներկա չի եղել հաշվարկին, ուղղակի նա այդ կողմով իր սենյակ է գնացել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: