տուն Մամուլ «Ժողովուրդ». «Գնովի տնտեսական հրաշք»

«Ժողովուրդ». «Գնովի տնտեսական հրաշք»

159
0

joxovurd«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես իր խոսքում հղում է անում տարբեր վարկանիշային տվյալներին՝ հպարտանալով, թե այս կամ այն աղյուսակում մեր երկիրն առաջընթաց է գրանցել։ Սակայն իրական կյանքում բոլորս մեր մաշկի վրա զգում ենք հակառակը։ Պարզվում է՝ «տնտեսական այդ հրաշքը» արհեստական է, գնովի։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ վարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսում Հայաստանին միջազգային վարկանիշների տրամադրման համար։

Նախարարությունը միայն 88 մլն 200 հազար դրամ կամ 217 հազար դոլար է ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից և 48 մլն 510 հազար դրամ կամ մոտ 120 հազար դոլար էլ Moody’s Investors Service–ից վարկանիշ ձեռք բերելու համար։ Ահա թե ինչպես են Սարգսյանները 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում մոտ 337 հազար դոլարով «վարկանիշ գնում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here