տուն Լուրեր «Ժողովուրդ».Բրյուսովի անվան համալսարանում շինարարությունն իրականացվում է դասախոսների հաշվին

«Ժողովուրդ».Բրյուսովի անվան համալսարանում շինարարությունն իրականացվում է դասախոսների հաշվին

166
0

1600076_580657792012454_1106049745_nԸստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոսները չեն ստացել 2013-ի իրենց 13-րդ աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ին ահազանգած դասախոսները նշեցին, որ համալսարանի տնօրինությունը խոստացել, բայց չի վճարել այն: Խնդրի առնչությամբ զրուցեցինք համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ, որն էլ զայրացած ասաց. «Բուհը կարողանում՝ վճարում է, չի կարողանում՝ ոչ: Մենք այս տարի պատրաստվում ենք համալսարանի հինգերորդ հարկում շինարարություն անել: Բացի այս՝ մեզ մոտ 45 տոկոսով բարձրացավ դասախոսների աշխատավարձը: Ո՞րն է դասախոսին ձեռնտու՝ ամեն ամիս ստանալ 45 տոկոսով բարձրացված աշխատավա՞րձ, թե՞ տարին մեկ անգամ 13-րդ աշխատավարձ: Ի դեպ, չի ավելացել ուսման վարձը: Ես տնտեսող ռեկտորներից եմ, որն առաջին հերթին մտածում է իր կոլեկտիվի մասին»: Բայց պարզվում է, որ լեզվաբանական համալսարանում շինարարությունն իրականացվում է դասախոսների հաշվին:

Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here