տուն Լուրեր «Ժողովուրդ». Բրյուսել են մեկնելու ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակությունները

«Ժողովուրդ». Բրյուսել են մեկնելու ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակությունները

79
0

Ժողովուրդ

Այսօր Բրյուսել են մեկնելու ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակությունները: ՀՀԿ-ից Տիգրան Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը մասնակցելու են ԵԺԿ խորհրդի նիստին, իսկ ԲՀԿ պատվիրակությունը՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Օսկանյան եւ Էլինար Վարդանյան կազմով մասնակցելու են Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցության նիստին: Նշենք,որ ժամանակին ԲՀԿ-ն եւս ցանկանում էր անդամակցել ԵԺԿ-ին, սակայն դա չստացվեց ու հիմա իրենք փորձում են պահպանողական-ռեֆորմիստական կուսակցության անդամ դառնալ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀԿ եւ ԲՀԿ պատվիրակությունները մեկնելու են առանձին ինքնաթիռներով. ԲՀԿ-ն՝ սովորական` Երեւան-Փարիզ-Երեւան չվերթով, իսկ վարչապետն, ամենայն հավանականությամբ, կրկին կվարձակալի առանձին ինքնաթիռ՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից ծախսելով հսկայական գումարներ:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը