տուն Մամուլ «Ժողովուրդ». Բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ այսօր կմեկնի ՌԴ մայրաքաղաք

«Ժողովուրդ». Բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ այսօր կմեկնի ՌԴ մայրաքաղաք

164
0

ժողովուրդ«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սոչիից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է շտապ ձևավորել ՀՀ բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ՝գործուղելու համար Մոսկվա՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ին սպասվելիք տնտեսական ռիսկերը ներկայացնելու համար։

«ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած այդ խումբն այսօր արդեն կմեկնի ՌԴ մայրաքաղաք, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և ռուս փորձագետների հետ կքննարկվեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները։ Հաշվի առնելով այն, թե ինչպիսի հապշտապությամբ է այդ խումբը ձևավորվել, կարելի է ենթադրել, որ ռուսները ամեն կերպ ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել ՀՀ–ի՝ՄՄ–ին անդամակցելու գործընթացը։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here