տուն Մամուլ «Ժողովուրդ». «Արամ, բաժակդ դի՛ր, ծափ տուր, թե չէ գործից կհանեն». Հրանուշ Հակոբյանը...

«Ժողովուրդ». «Արամ, բաժակդ դի՛ր, ծափ տուր, թե չէ գործից կհանեն». Հրանուշ Հակոբյանը Բնապահպանության նախարարին

221
0

յօղօվ  «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ «Ժողովուրդ»–ի թղթակիցը նկատել է, որ բոլոր պաշտոնյաներն ամեն կերպ ջանացել են «հաճոյանալ» ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին։ Միջոցառմանը ներկա են եղել կառավարության բոլոր անդամները, Աժ ՀՀԿ խմբակցության բոլոր ներկայացուցիչները, որոնք միմյանց անընդմեջ զգուշացրել են, որ Սերժ Սարգսյանի մուտքի ժամանակ ուշադիր լինեն, որպեսզի ջերմ ծափահարություններով դիմավորեն նրան։ Ու երբ արդեն հայտարարվել է, որ ներս է մտնում Ս. Սարգսյանն իր տիկնոջ հետ, այդ պահին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ձեռքին գավաթ Է եղել, որը խանգարել Է ծափահարելուն։ Արամ Հարությունյանն Էլ այնքան Է խառնվել, որ չի կողմնորոշվել՝ ինչ անել ձեռքի գավաթը։ Այդտեղ նրան «օգնության» Է հասել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ասել, թե «Արամ, բաժակդ դի՛ր, ծափ տուր, թե չէ գործից կհանեն», ապա լայն ժպտացել է։ Բնապահպանության նախարարն էլ բաժակը վայր է դրել ու սկսել ակտիվ ծափահարել Ս. Սարգսանին»,– գրում է թերթը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here