տուն Լուրեր «Ժողովուրդ». Այսօր նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը

«Ժողովուրդ». Այսօր նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը

112
0

Ժողովուրդ

Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը՝ Երեւանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն որեւէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որեւէ խուսափելու բան այդտեղ չկա»:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը