«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այսօր Բելառուսի դեսպանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» է հանձնելու։ Նշենք, որ սեպտեմբերի 5–ին էլ Ա.Լուկաշենկոն «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գ. Ծառուկյանին պարգևատրել էր «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ «Բելառուսի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար»։ Փաստորեն, Լուկաշենկոյի համար սովորություն է դարձել Ծառուկյանին մեդալ տալը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։