տուն Լուրեր «Ժողովուրդ». ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն...

«Ժողովուրդ». ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ

65
0

Ժողովուրդ

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով լայն թափ ստացած Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը:  Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: Նկատենք, որ այս պատժամիջոցներն  անխուսափելիորեն  կանդրադառնան նաեւ Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ` ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» են հայտնվել  «Ռոսնեֆտ»-ը եւ «Գազպրոմբանկ»-ը, որոնք   գործում են նաեւ Հայաստանում:  Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւս ասել է, թե ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները բացասական ազդեցություն կարող են ունենալ նաեւ Հայաստանի վրա:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը