տուն Մամուլ «Ժողովուրդ». ԱԱԾ–ի երկօրյա միջոցառումը Ծաղկաձորում ՀՀ բյուջեի վրա արժեցել է 52 հազար...

«Ժողովուրդ». ԱԱԾ–ի երկօրյա միջոցառումը Ծաղկաձորում ՀՀ բյուջեի վրա արժեցել է 52 հազար ԱՄՆ դոլար

168
0

joxovurd«Այս տարվա հոկտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը։ ՀՀ ԱԱԾ-ն ջանք ու եռանդ չի խնայել այդ նիստի մասնակիցներին ամենաշքեղ ընդունելություն ցուցաբերելու համար։ Արդյունքում՝ երկօրյա այդ միջոցառումը, ըստ «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի, ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 21 մլն 115 հազար դրամ կամ 52 հազար ԱՄՆ դոլար։ Նշենք, որ միայն 17.5 մլն դրամ ծախսվել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում հյուրերին տեղավորելու և նիստն անցկացնելու համար։ Բացի այդ՝ ԱԱԾ հյուրերը եղել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորան–զվարճանքների կենտրոնում այնտեղ նրանց այցն արժեցել է 1 մլն 985 հազար դրամ, 853 հազար դրամ էլ ծախսվել է «Նիկօ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։ Նկատենք, որ այդ ահռելի ծախսերից ՀՀ անվտանգությունը հազիվ թե ամրապնդվեց, բայց պետական բյուջեն բավական թեթևացավ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here