տուն Քաղաքական Ժողովուրդը չի վստահում դատական համակարգին. պատգամավոր

Ժողովուրդը չի վստահում դատական համակարգին. պատգամավոր

251
0

Դատարանների շրջափակումը չի եղել կոնկրետ քրեական գործի վերաբերյալ վերաբերմունք: ՀՀ ժողովուրդն ունի անվստահություն դատական իշխանության նկատմամբ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին սահմանադրական դատարան փոխելու մասին, պատգամավորն ասաց` տարակուսելի է, որ  դեռ չի հրապարակվել հանձնաժողովի կարծիքը, սակայն որոշ հատվածներ հայտնվում են մի քանիսի ձեռքին: «Երբ կլինի, կխոսենք»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը: