տուն Լուրեր Ժողի զորքը անցել է գործի. ուսանողները չեն թողնում լրագրողներին աշխատել

Ժողի զորքը անցել է գործի. ուսանողները չեն թողնում լրագրողներին աշխատել

250
0

1477670_483759258399513_1564080971_n-502x375

Այս պահին Երեւանի տնտեսագիտական համալսարանի միջանցքում ուսանողները թույլ չեն տալիս, որպեսզի լրագրողները մուտք գործեն  եւ լուսաբանեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը:

Araratnews.am-ի թղթակիցը նշում է, որ նրանք հիմնականում ուսխորհրդի անդամ ուսանողներն են:

Լրագրողներին քիչ առաջ հանդիպել է նաեւ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով ասել է, որ լրագրողները կարող են Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը ներկա գտնվել ու լսել, սակայն առանց տեսախցիկների: Ռեկտորի հեռանալուց հետո ուսանողները կրկին փակել են մուտքը եւ շարունակում են արգելել լրագրողներին աշխատել:

Իսկ հերթապահ ոստիկանները չեն միջամտում ու ոչ մի քայլ չեն ձեռնարկում, որ լրագրողների աշխատանքը չխոչընդոտվի:

Լրագրողները զանգահարել են նաեւ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here