տուն Քաղաքական Միջազգային Ժնև 2-ից առաջ վաղը կհանդիպեն «Սիրիայի բարեկամներ»-ի անդամ երկրների ներկայացուցիչները

Ժնև 2-ից առաջ վաղը կհանդիպեն «Սիրիայի բարեկամներ»-ի անդամ երկրների ներկայացուցիչները

135
0

18589644174332874

Սիրիայի հարցով «Ժնև 2»-ի նախօրեին որոշ երկրներ իրականացնում են ակտիվ դիվանագիտական գործունեություն։

Այսօր Փարիզում հանդիպելու են «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ 6 երկրների արտաքին գործերի նախարարների հավաքը, որին ներկա են գտնվելու Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները։ Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ այս հանդիպումը կարևոր է հունվարի 22-ին կայանալիք համաժողովից առաջ։

Բացի այդ, վաղը՝ հունվարի 12-ին կկայանա 11 երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին ներկա է գտնվելու նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Քերի-Լավրով հանդիպումը, որի ժամանակ կրկին քննարկվելու է Սիրիայի հարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here