տուն Քաղաքական Միջազգային Ժնև 2-ից առաջ Ռուսաստանը մեծացրել է Ասադի ռեժիմին մատակարարվող զենքի քանակը

Ժնև 2-ից առաջ Ռուսաստանը մեծացրել է Ասադի ռեժիմին մատակարարվող զենքի քանակը

100
0

 

assad-putin2

Ռուսաստանը, Սիրիայի հարցով «Ժնև 2»-ի համաժողովի նախօրեին, մեծացրել է Բաշար Ալ-Ասադի ռեժիմին մատակարարվող զենքի խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նույն աղբյուրի համաձայն՝ Ասադի ռեժիմի հաջողությունների ֆոնին՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել զրահապատ մեքենաներ, անօդաչու սարքեր, տարբեր սարքավորումներ, փամփուշտներ և հրթիռներ՝ ուղղաթիռների ու ինքնաթիռների համար։

Այս զենքը Ասադի ռեժիմն օգտագործում է ապստամբների դեմ սահմանամերձ շրջաններում։ Ռուսական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here