ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզը», որը միտված է կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը, հավանության է արժանացել Ուկրաինայի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։
«Վերջին օրերին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրքհալտերը Ժնևի հանդիպման մասնակիցների հետ բարձր մակարդակով քննարկումների ժամանակ նախանշել է «ճանապարհային քարտեզի» ուրվագծերը։ Նա դրական արձագանքներ է ստացել Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ-ում նշել են, որ «ճանապարհային քարտեզը» բաղկացած է չորս բլոկից՝ հրաժարում բռնություններից, զինաթափում, ազգային երկխոսություն և մայիսի 25-ին նախագահական ընտրությունների անցկացում։