տուն Քաղաքական Միջազգային Ժնևը գլխավորել է ամենաթանկ սենդվիչներով քաղաքների լավագույն տասնյակը

Ժնևը գլխավորել է ամենաթանկ սենդվիչներով քաղաքների լավագույն տասնյակը

95
0

in-geneva-a-club-sandwich-will-set-you-back-30

Ժնևը դարձել է ամենաթանկ սենդվիչի մայրաքաղաք: Այս մասին ասվում է  PRNewswire-ի զեկույցում: Մսով և սալաթով մեկ բուտերբրոդի գինը շվեյցարական այդ քաղաքում կազմում է 40,83 դոլար: Նշվում է, որ Ժնևում այդպիսի սենդվիչ կարելի է գնել նաև 54 դոլարով:

Երկրորդ տեղում Փարիզն է` 36,78 դոլարով, երրորդում` Հելսինկին` 30,5 դոլար մեկ սենդվիչի դիմաց:

Լավագույն տասնյակում հետևյալ քաղաքներն են.

  1. Ժնև (40,83)
  2. Փարիզ (36,78)
  3. Հելսինկի (30,5)
  4. Ստոկհոլմ (30,13)
  5. Օսլո (29,81)
  6. Լոնդոն (28,39)
  7. Տոկիո (27,69)
  8. Հոնգ Կոնգ (26,62)
  9. Հռոմ (26,6)
  10. Կոպենհագեն (26,25)