ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով «Ժնեւ 2» միջազգային համաժողովի անցկացումը առանց Իրանի կարող է վերածվել խեղկատակության, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը։
«եթե այդ ցուցակում բացակայի Իրանը, ապա, իմ կարծիքով, համաժողովը խեղկատակություն կհիշեցնի»,- համարում է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը։
Լավրովը նշել է, որ համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել ավելի քան 40 երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան։
«Եվ բոլոր այ հրավիրված նախարարներկ ելույթ կունենան քննարկումներում առաջարկներով, կոչերով, որոնք կուղղեն թե՛ կառավարությանը, թե՛ ընդդիմությանը, կպայմանավորվեն իրար միջեւ ժողովրդի ապագայի համար՝ հիմնվելով ժնեւյան համաժողովում քննարկված սկզբունքների վրա»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։
Այսօր Իրանի ԱԳՆ-ն հաստատել է «Ժնեւ 2» մեկնելու հրավերը։
Հիշեցնենք Սիպիայի ընդդիմությունն, իր հերթին, սպառնում էր հրաժարվել համաժողովին մասնակցելուց՝ Իրանի համաձայնության դեպքում։