Մամուլում շրջանառվող լուրը, թե Ռուբեն Հակոբյանն այսօր հրաժարական է տալու խորհրդարանական խմբակցության ղեկավարի իր պաշտոնից, հաստատեց ինքը` Ռուբեն Հակոբյանը, և այսօր խմբակցությունը խորհրդարանի քառօրյայի աշխատանքները սկսելուց այդ մասին հայտարարությամբ հանդես կգա:
AraratNews-ի տեղեկություններով խմբակցությունը նիստ է հրավիրել, որպեսզի քննարկի Ռուբեն Հակոբյանի հրաժարականի և նոր ղեկավարի հարցը: Ամենայն հավանականությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի Զարուհի Փոստանջյանը: