տուն Լուրեր «Ժառանգության» «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը միանում է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին

«Ժառանգության» «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը միանում է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին

176
0

heritageՄենք` «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման: Այս մասին տեղեկանում ենք «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության տարածած հաղորդագրությունից։
Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով «հաղթանակի» հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝ արդեն տևական ժամանակ որոշումներն ընդունելով կամայական, կլանային շահերից ելնելով, և տվյալ պարագայում՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների և մասնավորապես երևանցիների սոցիալական վիճակը:

Մենք ակտիվորեն մասնակցել ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն և ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:

Միանում ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here