Ապրիլի 9-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր.«Ներկայումս կա ներխորհրդարանական շատ կառուցողական շինիչ համագործակցություն, քառյակ չկա, ոչ էլ` եռյակ»:
Մենք փորձեցինք «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից ճշտել, արդյոք կարելի է ենթադրել, որ չորս կուսակցությունների համագործակցության ձևաչափը սպառել է իրեն: Մեր դիտարկմանն ի պատասխան Հովսեփ Խուշուդյանն ասաց.«Պարոն Հովհաննիսյանը դա նկատի չի ունեցել: Քառյակը խորհրդարանական համագործակցության ձևաչափ է: Պարոն Հովհաննիսյանը կոչ է արել ավելի լայն համախմբման»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչպես մեզ տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակը իրենց համար ԱԺ չորս ուժերի ղեկավարների հանդիպումը դեռևս շարունակում է կարևոր հարց մնալ և իրենք կարծում են, որ այդ կերպ համագործակցությունը ավելի կխորանա այդ կերպ.«Այո ներկայումս մեզ համար չորս ուժերի ղեկավարների հանդիպումը շարունակում է կարևոր մնալ»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը` ավելացնելով, որ հանդիպումը պետք է կազմակերպի քառյակը և հենց այդ ձևաչափով էլ այն պետք է տեղի ունենա: