տուն Հասարակություն Ժամը 19։00-ի դրությամբ Զինված ուժերում կորոնավիրուսի որեւէ դեպք չի գրանցվել

Ժամը 19։00-ի դրությամբ Զինված ուժերում կորոնավիրուսի որեւէ դեպք չի գրանցվել

170
0

Ժամը 19։00-ի դրությամբ Զինված ուժերում կորոնավիրուսի որեւէ դեպք չի գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

Նրա խոսքով՝ զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բոլոր տեսակի արձակուրդները, միայն օրենքով սահմանված արձակուրդի տեսակն է թույլատրվում՝ մերձավորի թաղմանը կամ հարսանիքին մասնակցելու համար. «Սա եւս խստացվել է, եթե նախկինում զինծառայողը մասնակցում էր նաեւ տատիկի կամ պապիկի թաղմանը կամ ասենք զարմիկի հարսանիքին, այսուհետ միայն քույր, եղբայր, հայր, մայր, այդ կոնտինգենտի տոնակատարությանը կամ թաղման արարողությանն են մասնակցում»։

Անդրադառնալով զորակոչը հետաձգելու վերաբերյալ հարցին, Օհանյանն ասաց, որ դրա վերաբերյալ համապատասխան ղեկավարները որոշում կկայացնեն եւ երբ ժամանակը գա՝ հանրությանը կիրազեկեն։