Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ֊նեիը շարունակում են պայքարել: Երեկ Նրանք կրկին կառավարության շենքի մոտ ՝ էին: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը «ժամանակին» տեղեկացրեց՝ արդեն տասներորդ տարին է լրանում, որ պայքարում են վերականգնելու իրենց սեփականության իրավունքը, եւ ամեն անգամ խաբում են, թե կվերանայեն: «2007-ին հանդիպեցինք Սերժ Սարգսյանի հետ: Այն ժամանակ նա հրապարակայնորեն խոստացավ, որ մեկ ամսվա ընթացքում մեր հարցերը կլուծի: Խաբեց: Դարձավ նախագահ եւ իր խոստումները չկատարեց», — ասաց Վ. Հակոբյանը: Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Երվանդ Ջախարյանը թալանեցին ժողովրդին՝ ծեծելով, ջարդելով, զրկեցին սեփականությունից: «Ութ մահ ունեցանք հանելու ժամանակ: Յոթ հոգի էլ վերջերս մահացան», — ասաց նա: Սերժ Սարգսյանը 2007-ին հանդիպելով բնակիչներին՝ խոստացել է 35 հոգու բնակարանի հաիցը լուծել, բայց, ինչպես իրենք են ասում, խաբեց, մոռացավ: Վ. Հակոբյանի խոսքով՝ այնքան նամակ են գրել այս տասը տարիների ընթացքում… Նախ նամակ են գրել այն ժամանակ քաղաքապեւո Գագիկ Բեգլարյանին, որ գողացել են իրենց բնակարանները, եւ թող պատասխանատվության ենթարկեն նրանց, ոչ թե պաշտոն տան: Բնակիչներից շատերն են լքել երկիրը, սակայն Վ. Հակոբյանի խոսքով՝ Եթե հարցը լուծում ստանա, կվերւսդառնան: «Թուրքը պետք է գա վաղը այստեղ, դրոշակ կախի, թող խելքները գլուխները հավաքեն: Մենք պայքարելու Ենք, միացել ենք ազւստամարտիկնեիին: Մենք մեր հարցերը կլուծենք, որ թողնեն գնան, մենք համակարգափոխություն ենք ուզում», — ասաց նա: