«Ժամանակի» զրուցակիցն է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի հայտնի իրադարձությունների հետեւանքով կալանավորված Շանթ Հարությունյանի հայրը ՝ Շահեն Հարությունյանը (Լոս Անջելես):
— Պարոն Հարությունյան պատրաստվում Էիք ԱՄՆ Նախագահ Բարաք ՕբամայիՆ բողոք-Նամակ ուղարկել՝ Ձեր որդուն կալանավորելու կապակցությամբ, ուղարկեցի՞ք:
— Այո, ուղարկել եմ երկու օր առաջ: Նույն այն բովանդակությամբ, որ Ձեզ ասել Էի, նամակ-բողոքն ուղարկվել Է:
— Արձագանք ստացե՞լ եք:
— Առայժմ ոչ: Երկու օր Է, ինչ ուղարկել եմ: Ես սպասում եմ պատասխանին, որ ինձ կասեն, որ անձամբ իրեն հասել Է:
— Իսկ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում աջակցությունը Ձեր որդուն բավարա՞ր Է:
— Ես ինքս մտածել եմ, եւ երեւի կգտնեմ որոշ մարդկանց՝ միասին այստեղ բողոք անցկացնենք: Վերջնական կմտածեմ, թե ինչ անենք:
— Այն աջակցությունը, որ Հայաստանում կա՜ բավարար չէ՞:
— Չգիտեմ: Բայց ես մտածում եմ, որ Լոս Անջելեսում էլ լինեն նման բաներ:
— Նախկինում, երբ որեւէ մեկին հասարակությունն ընկալում էր որպես քաղբանտարկյալ, աշխուժությունն ավելի մեծ էր, համաձայն չե ք:
— Երեւի Դուք ավելի լավ կիմանաք, բայց աշխուժություն կարծես թե կա: Դա նկատվում է Պարույր Hսյրիկյանի մոտ, Վարդան Հարությունյանի մոտ, նախկին քաղբանտարկյալներից էլ նկատում եմ, որ կա աշխուժություն:
Ես առհասարակ կուզենայի կենտրոնանալ Պուտինի այցի վրա, կուզենայի որ բողոք լիներ՝ ցույցերով, այրեին Ռուսաստանի դրոշակը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: