տուն Մամուլ «Ժամանակ». Նախարարները պատգամավորնեից շատ են աշխատում, շատ են ծանրաբեռնված ու ավելի խելացի...

«Ժամանակ». Նախարարները պատգամավորնեից շատ են աշխատում, շատ են ծանրաբեռնված ու ավելի խելացի են

118
0

jamank-588x143Ազգային ժողովի Սոցիալա­կան հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց «Պե­տական պաշտոններ զբաղեց­նող անձանց վարձատրության մասին» աղմկոտ օրինագծերի փաթեթի վերաբերյալ, որը են­թադրում Էր հաջորդ տարվա հունիսից բսւրձրացնելպետա- կան համակարգի աշխատող­ների աշխատավարձերը: Եր­կուշաբթի օրը սկսվող քառօ­րյա նիստերի ժամանակ Էլ այն կդրվի երկրորդ ընթերցման ու ամենայն հավանականու­թյամբ կընդունվի:

Նախագիծն, ի թիվս այլ հար­ցերի, քննադատության են­թարկվեց նաեւ այն պատճա­ռով, որ պատգամավորների աշխատավարձը նախարար­ների աշխատավարձից ցածր Էր սահմանված: Նախարար­ների աշխատավարձը 793 հա­զար դրամ Է դառնալու, պատ- գամավորներինը՝ 661 հազար դրամ, եւ օրինագծի առաջին ընթերցման ժամանակ պատ­գամավորները դժգոհում Էին, որ ԼԼ Սահմանադրությամբ Ազգային ժողովը կառավարու­թյունից բարձր մարմին Է հա­մարվում, ու այդ առումով տրամաբանական չէ, որ պատգամավորի աշխատա­վարձը ցածր լինի նախարարի աշխատավարձից:

Բացի այդ, պատգամավոր­ներն ընդունելի չէին համա­րում նաեւ այն հանգամանքը, որ Աժ նախագահի եւ վւսրչապետի աշխատավարձերը սահմանվել են հավասար չա­փով՝ 1 մլն 490 հազար դրամ: Հատկապես Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը դժգոհում էր Աժ նախագահի եւ վարչապետի հավասար վարձատրությունից: Նա հայ­տարարում էր, թե Աժ նախա­գահի աշխատավարձը թեկուզ 1 լումայով, բայց պետք բարձր լինի վարչապետի աշխատա­վարձից: Այս հարցերի շուրջ էլ փորձեցինք զրուցել կառավա­րության աշխատակազմի ղե­կավար նախարար Վաչե Գաբրիելյանի հետ, ով ներ­կայացնում էր օրինագիծը:

— Պարոն Գաբրիելյան, ո՞ր տրամաբանությամբ է պատ­գամավորների աշխատա­վարձը նախարարների աշ­խատավարձից ավելի ցածր սահմանվել, իսկ Աժ նախա­գահի եւ վարչապետի աշ­խատավարձերը՝ հավասար: Պատգամավորները գտնում են, որ իրենց աշխատավար­ձը գոնե պետք է հավասար լինի նախարարների աշխա­տավարձին, հատկապես որ ԼԼ Սահմանադրությամբ օրենսդիր մարմնի կարգա­վիճակն ավելի բարձր է, քան գործադիր մարմնինը:

— Դա երկարատեւ ու բազմա­թիվ քննարկումների առարկա է եղել, որն իր հիմքում ուներ որո­շակի մեթոդաբանություն: Եվ այդ մեթոդաբանությամբ ստեղծված արդյունքները

քննարկվել էին հւսմւսպւ խան խմբի կողմից, այ իշխանության բոլոր  ներկայացուցիչները նա քննարկել էին, եւ այդ մասին հայտարարվել է Ազգային  ժողովի դահլիճում: Առանձին

պատգամավորներ, որոնք այդ  հարցերը բարձրացնում են , տեղյակ չէին, որ սա ոչ թե կառավարության, այլ իշխանության բոլոր թեւերի նախաձեռնությունն է, որն էլ ներկայացվել է խորհրդարան: Օրենսդիր իշխանության նախաձեռնությունն է, եւ դրա  մասին ես հայտարարել եմ դահլիճում: Այստեղ իրականում  սահմանվում են աշխատանքային հարաբերությունները, չեն սահմանվում կանոնա դային հարաբերություններ Խնդրում եմ տարբերակել  երկու հանգամանքները: Այսինքն նշված գործը իրավաբանորեն չի նշանակում որ այս պաշտոնյան մյուս պաշտոնյայից ավելի բարձր է: նշանակում է, որ այդ պատոննյայի կատարածի համապատասխան վարձատրությունը ավելի շատ է՝ ելնելով նրա ծանրարաբեռնվածությունից, պա տասխանատվությունից եւ տարբեր գործոններից:

Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here