տուն Մամուլ «Ժամանակ». «Մարտի 1»-ի գործով եւս. Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի...

«Ժամանակ». «Մարտի 1»-ի գործով եւս. Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ին

249
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ ՄՈսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր գործարար Լեւոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում, որ Լեւոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրված չէ:

Այն, որ Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, բազմիցս նշել են փաստաբանները, դրա մասին հավաստող բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: