«Ժամանակի» զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության եւ անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ոիսկային պետությունների՝ Եվրասիայի հարցերով փորձագետ Մեթյու Քլիմենթսը:
— ՊարոՆ Քլիմենթս, վերջին տարիներին Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ընդլայնման քաղաքականություն է վարում՝ ձեւավորելով իր կողմից ղեկավարվող Մաքսային միություն, որը պետք է լինի ավելի ընդարձակ՝ Եվրասիա- կան տնտեսական միության հիմքը: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նոր քաղաքականությունը այս տարածաշրջանում:
— Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն ուժգին ցանկություն ունի ԱՊՀ որոշ երկրնե րի միացնել ՄՄ-ին: Մենք ականատես եղանք Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, ընթացող բանակցություններին ԵՄ հետ եւ այն բանին, որ ՌԴ-ն ցանկություն ունի ապագայում ճնշումներ գործւսդրել ԱՊՀ մի շարք երկրների վրա՝ նրանց մղելով Մաքսային միության կողմ, եւ սա կարող էր տեղի ունենալ քաղաքական ու տնտեսական միջոցներով: Ուստի կարծում եմ՝ ճիշտ է, որ ՌԴ-ն ճնշումներ է գործադրում այդ երկրների վրա ՄՄ-ի ճանապարհին, իսկ մենք պետք է փորձենք ուրվագծել այն օգուտները, որոնք կստանան ՄՄ-ի միջոցով այդ երկրները, քանի որ նման որոշումը վճոական է լինելու, եթե նրանք որոշեն միանալ ՄՄ-ին:
— Բացի այս քաղաքական էքսպանսիայից, նաեւ ՌԴ ռազմական էքսպանսիայի ականատեսն Ենք: ՌԴ-ն մտադիր է առաջիկայում ձձ հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել: Օրեր առաջ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պու- տինը՝ երկրում գործող մի շարք ուժային կառույցների բարձրագույն հրամանատարական պաշտոններում նշանակված զինվորականների հետ հանդիպման ժամանակ: ձամակսւրգը դեռեւս ձեւավորված չէ, բայց տարածաշրջանային մի շարք փորձագետներ սրանում սպառնալիք են տեսնում, քանի որ դեռեւս հայտնի չէ, թե ինչու է համակարգը ձեւավորվում: Սա ի՞նչ ռազմաքաղաքական նշանակություն է ունենալու:
— ԱՊձ միասնական ՀՕՊ համակարգը ձեւավորված է եղել դեռեւս 1995 թվականից եւ ներառել է Ղագախստանը, Հայաստանը եւ Բելառուսը: Այստեղ օդային քաղաքականության փոփոխություն ընդհանրապես չպետք է տեսնել: Ինչ ենք մենք տեսնում: Դա տեխնոլոգիական փոփոխություն է եւ հավելյալ համակարգում այս երկրների միջեւ: Ուստի սա որոշակիորեն նոր քաղաքականություն է եւ այն հակաօդային պաշտպանության համակարգի ընդլայնում, որը ձեւավորված է եղել այս երկրների միջեւ: Իմ համոգմամբ՝ սա ընդգրկելու է պաշտպանության որոշակի ամրապնդում եւ վերազինում, այսինքն՝ եթե ամփոփենք, ապա գործող ծրագրի զարգացումն է եւ ոչինչ ավելի:
— Տեսակետ կա, որ սա կարող է մոտ ապագայում դիտարկվել որպես ճնշում հետխորհրդային այն երկրների վրա, որոնք դեռեւս ՄՄ մտնելու որոշում չունեն, ինչպիսին Վրաստանն ու Ադրբեջանն Են, որպեսզի նրանք կա՛մ միանան, կա՛մ համաձայնեցնեն իրենց որոշումները ՄՄ-ին:
— Ո՛չ, ես չեմ կարծում, թե դա ճշգրիտ է, որովհետեւ սա միայն հակաօդային պաշտպանության համակարգ է: Այն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Վրաստանի դեպքում, քանի որ Վրաստանն իսկապես չունի շատ արդյունավետ ձՕՊ համակարգ, ուստի չեմ կարծում, թե այս միասնական ձՕՊ համակարգը կարող է արտաքին ճնշումների համար օգտագործվել: Ադրբեջանի պարագան տարբեր է, բայց էլի տեղին չէ ասել, թե այս համակարգը կարող է դրան միտված լինել: Գիտեք, որ Ռուսաստանը ձայաստանին ապահովել է Տ-300 ձՕՊ համակարգերով, այսինքն՝ տեղակայել է սեփական մարտական ինքնաթիռները որպես ձՕՊ մի մաս, որն ակնհայտորեն կարող է զսպիչ դեր ունենալ տարածաշրջանում: Ռուսաստանը նաեւ Ադրբեջանին է ապահովել այդ մարտական ինքնաթիռով՝ ապահովելու համար ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում՝ այդպիսով հակամարտող կողմերից մեկին չտալով առավելություն մյուսի դեմ որոշակի ռազմական քայլերի գնալու համար: Կա որոշակի դինամիկա, իսկ առանձին երկրներում՝ տարբեր դինամիկա, բայց էլի ասեմ, որ չեմ կարծում, թե սա կարող է ճնշման լծակ հանդիսանալ որեւէ երկրի դեմ, քանի որ որեւէ հավելյալ արտոնություն չի տրամադրում երկրներին, որոնք միասնական ձՕՊ-ի մաս են կազմելու:
— Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է Արեւմուտքը հակազդի հետխորհրդային տարածքում ռուսական ռազմաքաղաքական էքսպանսիային:
— Ռուսաստանը որոշակի տնտեսական եւ մշակութային օգուտներ տալիս է տարածաշրջանի երկրներին, իսկ նրանք պահպանում են իրենց հարաբերություններն Արեւմուտքի հետ այնքան, որքան կարողանում են: Իմ կարծիքով՝ մենք պետք է մեկնաբանենք, թե Արեւմուտքն ինչ չպետք է անի:
— Մենք տեսնում ենք Արեւմուտքի նոր ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որոնք ավելի ակտիվ բնույթ են ստացել սեպտեմբերի 3-ից հետո, երբ ձայաստանը որոշեց միանալ ՌԴ կողմից ղեկավարվող Մաքսային միությանը: Ինչո՞ւ է Արեւմուտքն ակտիվացրել իր ջանքերը հիմա:
Ես կոնկրետ զեկույցներ չեմ կարդացել, ես չեմ կարողանա այդ մասին կոնկրետ մեկնաբանություն անել: Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ մենք բավականին խորը կերպով հակամարտության մոնիտորինգ ենք իրականացրել, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հակամարտությունում բռնկումների ականատես չենք եղել, եւ ասեմ ավելին, որ մենք չենք նկատել ընդլայնված ակտիվություն սեպտեմբերի 3-ից հետո:
Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում