«ժամանակի» զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականուքՅյՈւ- նում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուՅաբան, միջազգայնագետ Ֆեոդոր Լուկւանովը:
— ՊարոՆ ԼուկյաՆով, Ռ-Դ Նախագահ Վլադիմիր Պուաինի դեկտեմբերի 2-ին ԼԼ կատարելիք պաշտոնական այցը սկսվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից: Ըստ հայաստանյան լրատվամիջոցների՝ Պուտինի ինքնաթիռն իջնելու է Գյումրիի օդանավակայանում, իսկ Երեւան նա գալու է Գյումրիից: Այս ամենին զուգահեռ՝ մեծ թափով ընդլայնվում է Ո-Դ զինուժի 102-րդ ռազմա- բւսզան: Սա ձայաստանում բավականին լուրջ քննարկումների տեղիք է տվել: Ինչո՞ւ է Պուտինի հայաստանյան այցի կենտրոնում հայտնվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան
֊ Սա շատ բնական է: Օրինակ՝ ԱՍՆնսս- խագահն այցելում է մի երկիր, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմական օբյեկտ կամ ռազմական բազա, պարտադիր չէ, որ միանգամից, բայց հաճախ առաջին հերթին այցելում է զինվորականներին, ապա Նոր սկսում է քաղաքական բանակցությունները: Սա կարելի է անվանել որոշակի ժեստ ուղղված համերկրացիներին, որոնք իրենց ծառայողական պարտքն են կատարում: Ես այստեղ որոշակի խորհրդանիշներ ու ազդանշաններ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դերակատարությանը, ապա կասեմ, որ ՌԴ-ն ՌԴ սահմաններից դուրս շատ ռազմական բազաներ չունի, դրանցից յուրաքանչյուրն իրականացնում է որոշակի քաղաքական դեր: Անկասկած է, որ ձարավւսյին Կովկասում ձայաստանը ՌԴ հիմնական գործընկերն է, իսկ այդ բազան շատ կարեւոր է հավասարակշռության պահպանման համար, որովհետեւ, ինչպես մենք գիտենք, Ադր- բեջանն ունի բավականին լուրջ ռազմական գերակայություն, եթե նայենք թվերին, պաշտպանությանն ուղղված ծախսերին եւ հնարավորություններին, իսկ ձայաստանը հավասարակշռում է Ռուսաստանի միջոցով: Քանի որ ձայաստանը, ինչպես գիտենք, վերջերս հայտարարել է ՍՍ-ին միանալու որոշման մասին, ինձ թվում է՝ հասկանալի է, որ այս որոշման ընդունման հիմքում հիմնական պատճառը եղել է անվտանգության գործոնը, այն, որ ձայաստանը միշտ պետք է հաշվի առնի իր բոլոր միջազգային քայլերում, եւ ես կարծում եմ, որ կարեւոր է ՌԴ ղեկավարության համար Երեւանի այս քայլից հետո ցույց տալ, որ այն երաշխիքները, որոնք պատկերացնում են՜ դրանք իրական են: Ուստի այս այցի կենտրոնում անվտանգության հարցն է եւ այցը ձձ-ում տեղակայված ռուսական ռազմաբազա:
— Ձեր կարծիքով՜ հենց դա՞ է պատճառը, որ այսօր մեծ տեմպերով ընդլայնվում եւ վերազինվում է այդ ռսւզ- մաբազան:
— Ես կարծում եմ, որ բազան ընդլայնվում է, քանի որ այն օբյեկտները, որոնք ՌԴ-ն ունի, իսկ մենք գիտենք, որ վերջին տարիներին մի քանի համաձայնագրեր են կնքվել երկարաժամկետ տեղակայման համար, ապա դրանք պետք է զարգանան՜ եւ՛ Տաջիկստանում, եւ՛ Սեւծովյւսն նավատորմը, եւ՛ ՌԴ ռազմաբազան Ղրղզստանում, եւ՛ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան: Այստեղ, իհարկե, կա աշխարհաքաղաքական բնույթի որոշակի ազդանշան, որը ցույց է տալիս, որ ՌԴ համար միեւնույն չէ այն, ինչ տեղի է ունենում հետխորհրդային տարածքի ամենաթեժ օջախներում: Սյուս կողմից՝ քանի որ ռուս-հայկական հարաբերություններում անվտանգության հարցը դոմինանտ դիրքեր է գրավում, ՌԴ-ն համապատասխանաբար այնքան ավելի մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցին, այնքան գոնե ավելի վստահելի է ցույց տալիս իր կապվածությունն այդ հարաբերություններին: