Հայաստտնում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ Մաքսային միությունն, այո, նշանակում է Հայաստանի ինքնիշխանության որոշակի զիջում: Այսքանից հետո էլ, սակայն, կասկած չկա, որ Հայաստանում լինելու են մարդիկ, որոնք պնդելու են, որ ինքնիշխանությանը որեւէ բան չի սպառնում: Եվ այս մարդիկ զարմանալիորեն իշխանության մեջ են կամ հանդիսանում են իշխանություններին մերձ շրջանակներ: Եվ Նրանք այնքան թեթեւությամբ են ստում ինքնիշխանության կարեւոր խնդրի վերաբերյալ, որ իսկապես դառնում է սարսափելի:
Սարսափելի նախեւառաջ այն պատճառով, որ ինքնիշխանություն հասկացության հանդեպ նման վերաբերմունք ցուցւսբերող իշխանությունից այլեւս կարելի է սպասել ամեն ինչ: Սա այն եզրույթն է, որի հանդեպ զգուշավոր են բոլոր իշխանությունները, անգամ ամենաբռ- նատիրական: Ի վերջո, բռնատիրությունները հաճախ արդարացվել են հենց ինքնիշխանության մասին պաթետիկ ելույթներով, ամենաաղմկոտ դիկտատորները իրենց հանցագործությունները սեփական ժողովրդի դեմ կատարել են հենց ինքնիշխանությանը կատարվող հղումներով: Պարզէ, որ այս ամենը եղել են ընդամենը ձեւականություններ, ինքնիշխանությունը եղել է շղարշ, քող եւ այլն, բայց եղել է, այսինքն՝ ինքնիշխանություն հասկացությունը գործածվել է գերադրական իմաստով:
Հայաստանի իշխանությունները այսօր պետական սուվերենությունը դարձնում են կենցաղային ստի առարկա, ցինիկ ստի առարկա, եւ եթե այս շեմը նրանք հատել են, ապա նման իշխանություններից այլեւս հնարավոր է ցանկացած շեմի հատում սպասել: Եվ սա է սարսափելին նախեւառաջ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում