«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախօրդ օրը Կենտրոնական բանկը հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր արել քաղաքացիներին օգտվել միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված վարկային ընկերությունների ծառայություններից:
Սակայն ԿԲ-ն չի ասում, թե ինչու են քաղաքացիները օգտվում անհայտ կազմակերպություններից:
Իսկ պատճառն այն է, որ քաղաքացիների մի զգալի հատվածը հայտնվել է «սեւ ցուցակներում», եւ նրանց լիցենզավորված կազմակերպությունները չեն սպասարկում:
Առիթից օգտվում են տարբեր կարգի խարդախներ եւ «քցողները», որոնք քաղաքացիներից փող են կորզում՝ իբրեւ թե վարկ դասավորելու համար:
Սրանով պետք է զբաղվեն իրավապահները, բայց հանցագործության այս տեսակը այնքան տարածված է, որ նրանք չեն էլ հասցնում գնալ բոլորի հետեւից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: