Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնակատար հայազգի Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղ առավոտյան գնդացիրներով եւ ավտոմատներով զինված անհայտ անձանց ջոկատը գրավել է Սիմֆերոպոլումˋ Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը: Ահազանգով վեր է հանվել ողջ ոստիկանական եւ ներքին զորքերի կազմը:
Որպեսզի քաղաքացիական հասարակությունում արյունահեղություն չլինի, շրջափակվել է այն թաղամասը, որտեղ գտնվում է Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը:
Կատարվել են մի շարք գործողություններ հակազդելու էքստրեմալ գործողությունների զարգացումըˋ չթողնելով, որպեսզի քաղաքի կենտրոնում աճեն զինված բախումները:
Սադրիչները անցել են գործի: Ժամանակն է սառը գլխով շարժվելու եւ կոնսոլիդացնելու առողջ ուժերն ու հստակ գործողությունները»: