տուն Uncategorized Ժամանակն է լուծենք խնդիրը. առաջարկ կառավարությանը

Ժամանակն է լուծենք խնդիրը. առաջարկ կառավարությանը

197
0

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջոումգրել է.

« Ռացիոնալ առաջարկների շարքից
Երեկ կառավարությունը որոշում կայացրեց գազի և հոսանքի վարձերի մասով: Հասկանալի է, որ այդ որոշման թիրախը սոցիալապես անապահով խավն է (ենթադրվում է, որ այդ խավի ճնշող մեծամասնությունը բնակվում է մարզերում): Հիմա բուն առաջարկի մասին: Կարծում եմ ժամանակն է, որ մտածենք ոչ թե հետևանքները վերացնելու մասին, այլ բուն խնդիրը լուծելու: Հայաստանի նման արևային երկրում չունենալ արևային ավտոնոմ կայաններ, այդ թվում նաև գյուղական տների տանիքներին, կարծում եմ մեծ շռայլություն է: Մի գուցե սոցիալապես անապահով խավին հենց այսօրվանից օգնենք ոչ թե վարձը վճարել, այլ արևային պանելներ տեղադրել, որպեսզի անընդհատ ստիպված չլինենք այդ վարձերը վճարել: Ի դեպ, արդեն երկար տարիներ շարունակ (անկախ այս իրավիճակից) պետությունը ինչ-որ չափով սուբսիդավորում է սահմանամերձ գյուղերի բնակիչների հոսանքի և գազի վճարները: Մի գուցե հենց այդ գյուղերից էլ սկսենք արևային պանելների տեղադրումը: Բոլորը պնդում են, որ կորոնավիրուսից հետո կյանքը այլ է լինելու: Դե ուրեմն ինչքան շուտ սկսենք, այնքան ավելի հեշտ դուրս կգանք այս իրավիճակից: Փաստորեն մեկանգամյա ծախսով կարող ենք լուծել անցյալի և, որ ամենակարևորն է, ապագայի ամենամսյա անիմաստ ծախսերի խնդիրը: Այդ դեպքում ինչո՞ւ չսկսել հենց հիմա»