տուն Քաղաքական Հայաստան Ժամանակն է՝ յուրաքանչյուր քաղաքացի մտածի, թե ինչպես է այս ամենը վերածելու փոքր...

Ժամանակն է՝ յուրաքանչյուր քաղաքացի մտածի, թե ինչպես է այս ամենը վերածելու փոքր բիզնեսի. Գոհար Աբաջյան

614
0

2020 թ. հունվարից Ryanair ընկերությունը սկսում է թռիչքներ Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից` Մյունխեն ուղղություններով: Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեսբուքյան իր էջում գրառումներ է կատարել:

«2020թ. հունվարից Ryanair ընկերությունը սկսում է թռիչքներ Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից` Մյունխեն: 2020 թ., ըստ booking.comի, Երևանը լինելու է աշխարհի թոփ 10 ուղղություններից մեկը: 2020 թ. հունվարի մեկից հյուրատները, որոնք ունեն մինչև 24.000.000 դրամ տարեկան շրջանառություն, կարող են ազատվել բոլոր բիզնես հարկերից: Համադրեցի՞ք այս 3 փաստերը: Ժամանակն է՝ յուրաքանչյուր քաղաքացի մտածի, թե ինչպես է այս ամենը վերածելու փոքր բիզնեսի»,- գրել է Գոհար Աբաջյանը:

«Սկսեցինք: Երևան-Միլան՝ 1 տոմսը հետադարձով 57€: 4 տոմսի արժեքը միասին՝ 237€». ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջին գրառում է ավելացրել Գոհար Աբաջյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here