տուն Աշխարհ «Ժամանակավոր անաշխատունակություն»․ Քադիրովն իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարի է նշանակել

«Ժամանակավոր անաշխատունակություն»․ Քադիրովն իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարի է նշանակել

224
0

Չեչնիայի կառավարության կայքում հրապարակվել է Ռամզան Քադիրովի հրամանը, որում նախագահն իր «ժամանակավոր անաշխատունակության» ընթացքում շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել վարչապետ Մուսլիմ Խուչիևին:

Պարզաբանելով սա՝ նրա մամլո խոսնակ Ալվի Քարիմովնն ասել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բուժման կուրս է անցնում, գրում է РИА Новости-ի տեղեկությունը փոխանցում է  a1plus.am-ը։

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բժշկական պրոցեդուրաներ պահանջող բուժման կուրս է անցնում։ Սա սովորական պրակտիկա է… և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին: