տուն Քաղաքական Միջազգային Ժամագործները Սիրիայի հարցով համաժողովը դուրս են մղել Ժնևից

Ժամագործները Սիրիայի հարցով համաժողովը դուրս են մղել Ժնևից

155
0

2

Արդեն տեղեկացրել ենք, որ Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովը կկայանա ոչ թե Ժնևում, այլ Մանտրյո քաղաքում: Հայտնի է դարձել, որ տեղափոխման պատճառը ժամագործական մեծ տոնավաճառն է, որն այդ օրերին կայանալու է Ժնևում: Associated Press գործակալության փոխանցմամբ, թանկարժեք ժամացույցների տոնավաճառին ընդառաջ, բոլոր հյուրանոցներում համարներն այդ օրերին ամրագրված են:

Հիշեցնենք, որ այս համաժողովը մի քանի անգամ հետաձգվել է: Նախատեսվում է, որ դրան ներկա են գտնվելու ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացուցիչներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here