տուն Քաղաքական Միջազգային Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր

Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր

176
0

FRANCE-CHIRAC-MEMORIAL-SHOAH

Երեկ ուշ երեկոյան հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր։ Նրան տեղափոխել էին Փարիզի մերձակայքում գտնվող ամերիկյան հոսպիտալ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հոսպիտալացման պատճառը հոդատապի նոպան էր։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Հետազոտությունից հետո Ժակ Շիրակը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Նրան հիվանդանոց էին բերել հետազոտության համար։ Ներկայում Ժակ Շիրակը գտնվում է տանը», — ասել է աղբյուրը։