
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը։ Այդուհանդերձ, մեծամասնական կուսակցություն ձևավորված չէ, ինչը նշանակում է, որ Կանադայում կձևավորվի փոքրամասնության կառավարություն։
Ընտրությունների արդյունքներով երկրորդը Կանադայի Պահպանողական կուսակցությունն է, երրորդը՝ «Քվեբեքյան դաշինք»-ը:
Մեծամասնության կառավարության ձևավորման համար հաղթող կուսակցությունը պետք է հաղթի առնվազն 170 ընտրատարածքում։