տուն Աշխարհ Թրամփն առաջարկել է իրեն քննադատող լրագրողներին ուղարկել տիեզերք

Թրամփն առաջարկել է իրեն քննադատող լրագրողներին ուղարկել տիեզերք

228
0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ կատակով ասել է, որ ուրախությամբ իրեն քննադատողներին կուղարկեր տիեզերք, որպեսզի գոնե որոշ ժամանակ հանգստանար նրանցից: Այս մասին հայտնում է Interfax-ը։

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ մտադիր է Ֆլորիդա մեկնել՝ հետևելու SpaceX հրթիռի պլանային մեկնարկին և հաճույքով լրագրողներին այդ հրթիռով կուղարկեր բաց տարածք:

ԱՄՆ նախագահը պարբերաբար քննադատում է ամերիկյան որոշ լրատվամիջոցների՝ նրանց մեղադրելով կեղծ լուրեր տարածելու և, իր կարծիքով, չհիմնավորված քննադատության համար: Մամուլի ասուլիսների ժամանակ նա հաճախ կտրուկ է պատասխանում այն հարցերին, որոնք իրեն դուր չեն գալիս: