Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին լարվում են. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ կիրառել ռազմական ուժ՝ անհրաժեշտության դեպքում:
Այդուհանդերձ, CNBC հեռուստաալիքի փոխանցմամբ, Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը նախընտրում է խաղաղությունը:
Միաժամանակ Մայք Պոմպեոն չի բացատրել, թե Թուրքիայի որ քայլերի դեպքում Միացյալ Նահանգները պատերազմ կսանձազերծի այդ երկրի դեմ: