տուն Աշխարհ Թրամփը «պատժեց» Զելենսկիին. միջազգային սկանդալ է հասունանում…

Թրամփը «պատժեց» Զելենսկիին. միջազգային սկանդալ է հասունանում…

333
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցից հետո որոշում է կայացրել սառեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ուկրաինային: tvc.ru-ի փոխանցմամբ, արդեն արվել են առաջին քայլերը. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կազմվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Բյուջետային հանձնաժողովի անդամները հրաժարվել են փակագծեր բացել լրագրողների համար, բայց խոստացել են, որ այդ փաստը կօգտագործեն ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործընթացի համար:

Թրամփի երդվյալ ընդդիմախոսները՝ դեմոկրատները, ենթադրում են, որ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշումը կապված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դիրքորոշման հետ: Ըստ այդմ, ուկրաինացի երիտասարդ առաջնոդրը տեղի չի տվել ԱՄՆ նախագահի ճնշումներին և պահանջներին՝ հետաքննություն սկսելու իր քաղաքական գլխավոր մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ուկրաինական գազային ընկերությունը, որի տնօրենների խորհրդին մաս էր կազմում նաև Բայդենի որդին, 2014 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Այդ ժամանակ Ջո Բայդենը, լինելով ԱՄՆ փոխնախագահ, ըստ որոշ պնդումների, դաշնակից Կիևից պահանջել էր պաշտոնանկ անել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հապաղելու համար: