ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որպեսզի հետախուզական գործակալությունները ոչնչացնեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման երբեմնի ղեկավար բեն Լադենի որդի Համզա բեն Լադենին: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Աղբյուրի համաձայն, ԿՀՎ-ի նախագահության առաջին երկու տարիներին Թրամփին ներկայացվել է ամենավտանգավոր ահաբեկիչների ցանկը, սակայն Թրամփը պահանջել է, որպեսզի ոչնչացվի Համզա բեն Լադենը: