տուն Աշխարհ Թրամփը նոր օրենք է ստորագրել

Թրամփը նոր օրենք է ստորագրել

377
0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենքը, որի դրույթներից մեկը նախատեսում է երկրի Տիեզերական զորքերի ստեղծում, հայտնում է azatutyun.am-ը:

Սա ամերիկյան բանակում նոր զորատեսակի ձևավորումն է 1947 թվականից հետո, երբ ստեղծվեցին ռազմաօդային ուժերը: Տիեզերական ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Ջոն Ռեյմոնդը, հաղորդվում է, որ առաջիկայում այս ստորաբաժանում կտեղափոխվեն ռազմաօդային ուժերի 15 հազար զինվորականներ:

Օգոստոսին, հիմնավորելով այս քայլը, նախագահ Թրամփը հայտարարել էր՝ Ամերիկայի հակառակորդները ռազմականացնում են երկրի ուղեծիրը: «Տիեզերքում անարգել գործելու հնարավորությունը թույլ կտա մեզ հայտնաբերել և ոչնչացնել Միացյալ Նահանգների դեմ ուղղված ցանկացած հրթիռ», — ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

Ակնկալվում է, որ Տիեզերական զորքերը կտեղակայվեն վեց ռազմակայաններում, չորսը՝ Կոլորադոյում, մեկը՝ Ալաբամայում, մյուսը՝ Կալիֆորնիայում: