տուն Քաղաքական Միջազգային Թրամփը նավթի հարցով Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմին «անհրաժեշտ պահին» կմիջամտի

Թրամփը նավթի հարցով Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմին «անհրաժեշտ պահին» կմիջամտի

221
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի հարցով Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ գնային պատերազմին «անհրաժեշտ պահին» կմիջամտի՝ նշելով, որ բենզինի ցածր գները համապատասխանում են ամերիկյան սպառողների շահերին, հայտնում է Reuters-ը։

«Մենք փորձում ենք ինչ-որ միջին բան գտնել»,- Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ այդ հարցը մի քանի մարդկանց հետ քննարկել է։

«Դա շատ քայքայիչ է Ռուսաստանի համար, նրանց ամբողջ տնտեսությունը դրա վրա է հիմնված, մեզ մոտ նավթի ամենացածր գներն են տասնամյակների ընթացքում, այնպես որ դա շատ քայքայիչ է Ռուսաստանի համար։ Ես կասեի, որ դա շատ վատ է Սաուդյան Արաբիայի համար, սակայն նրանք գնի համար են պայքարում, արտադրողականության համար են պայքարում։ Անհրաժեշտ պահին եւ դրան կմասնակցեմ»,- ասել է նա։